Երակ-մերակ փրթել է, որ Բանակ չգնա՞. 44-օրյա պատերա՞զմ է գնացել. Hraparak.am

 

Մինչև Նիկոլի հայտնվելը Նարեկ Գրիգորյանի կենսագրության միակ կարևոր դրվագը եղել է այն, որ 2017 թվականի փետրվարից-մայիս ընկած ժամանակահատվածում եղել է «Սևան ազգային պարկ» պահպանվող տարածքի տեսուչը։ Նիկոլը որ եկել է, էդ տղուն՝ ձեռքերը «սիգոտ- միգոտ» տարել դրել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, որ ոչ միայն ձեռքերը սիգոտվի, այլ ողջ մարմինը սիգապատվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018-2020 թվականներին Սիգի տեսուչը գլոբալ առումով սիգապատվել է։ Հետո էլ ազգային ժողով են տարել, որ այնտեղ «լավ կանցերտներ տա», այս անգամ իշխանապատվի։ ՔՊ-ականը հայ հանրությանը հայտնի է, երբ ազգային ժողովում ելույթ ունենալիս սեպտեմբերին սեկտեմբեր ասաց։ Ներկայացնեմ նրա ելույթի տեքստը․ «Վաղը սեԿտեմբերի մեկ ա, մենք ունենք կրթության․․․ կրթության․․․ սեկտեմ․․․ հա, կրթության որակի բարելավման, բարձրացման խնդիր»։ Իսկ որ կնոջ ծնունդը շնորհավորեց ոսկեղենիկ հայերենով, ավելի հայտնի դարձավ․ «Շնորհավոր ծնունդտ, կյանք»։ Առավել հայտնի դարձավ, երբ ազգային ժողովում ,«կռիվներ էր սարքում»։ Հա, կռիվներ ասացի՝ հիշեցի։

Վիքիպեդիան տեղեկացնում է, որ Նարեկ Գրիգորյանը «Ազատվել է Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից։ Ըստ «Հետք» ինտերնետային թերթի, ազատման հիմքը եղել է ինքնավնասումը[4]»։ Այսինքն երակ-մերակ փրթել է, որ Բանակ չգնա։ Վնասած երակների նկարներն էլ տարածվել են, կան։ Նիկոլի 44-օրյա պատերազմի ընթացքում «դուխը իրեն կերել» ու պատերազմ է գնացել, ջոկատի հրամանատար եղել ու դեռ պատմություններ է պատմում․ Բայց թե ինչպես է 44-օրյա պատերազմում ջոկատի հրամանատար եղել, լսենք թե ինչ է ասում այսօրվա Աժ արտահերթ նիստում․

«Ձեզ հայտնեմ մի տեղեկություն․ 44-օրյա պատերազմն էր, հոկտեմբերի 20, երբ Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ «Գեղարքունիք» ջոկատ, որի անունն էր Վաչիկ Սաղաթելյան՝ Իշխան Սաղաթելյանի հայրը։ Խնդրում էր, որ՝ ես հիվանդ եմ, ինձ թող տուն գնամ, իմ տղաները կգան ու կմասնակցեն։ Գնաց ու տղաներից ոչ մեկ չեկավ, ու չեմ էլ կարծում, որ գոնե մեկ օր գնացել են 44-օրյա պատերազմի ընթացքում»։ Ես ոչ Իշխանին եմ ճանաչում, ոչ իր հորը, բայց Իշխանի տարիքն իմանալով, նրա հայրը կլինի 60 տարեկան։ Ուրիշ բան չեմ ասում։ Ձեր հաշիվը վերցրեք։ Հետո էլ ասում եք պատերազմը խի ենք տանուլ տվել։ Երակ փրթողն է ջոկատի հրամանատար եղել։ 60 տարեկան մարդուց էլ բողոքում է, որ ասել է՝ հիվանդ եմ։ Այդպիսի այնքա՜ն նիկոլական ջոկատներ են եղել։ Լավ- լավ հագուստներով, զրահաբաճկոններով ու մաքուր կոշիկներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը՝  hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով