ԵՄ դեսպանն է, ով պաշտում է Նիկոլին, մշտապես խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին. Խամոյան

 

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժողովրդավարության, ազատ եւ թափանցիկ ընտրությունների, դատական անկախության համար «սիրտ եւ հոգի տվող» ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն է, ով պաշտում է Նիկոլին, մշտապես խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին ու առիթը բաց չի թողնում «նախկինների» մասին քաղաքական գնահատականներ հնչեցնելուց:

Տիկին դեսպանը գոհ եւ ապահով նստած է նախկինի նախկին Գագիկ Ջհանգիրյանի կողքին, մարդ, որ բոլորը գիտեն (այդ թվում կողքի տիկինը)՝ իր ամբողջ կյանքը «նվիրել է» ժողովրդավարության, ազատ ու թափանցիկ ընտրությունների, դատական անկախության կայացմանը։

Ահա այսպիսին է ժողովրդավարության բաստիոն Հայաստանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով