Էջմիածին քաղաքի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

 

Հունիսի 29-ին, ժամը 04:32-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ «Լյուքս մարկետ»-ի մոտակայքում, հրդեհ է բռնկվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:01-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այրվել են խանութի (40 քմ) կախովի առաստաղը (2 քմ), հագուստ, ջերմահարվել՝ 21 քմ տարածք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով