Դիմակավորված ու նռակով զինված ավազակային հարձակում «Երևան Սիթիում» գործող տարադրամի փոխանակման կետից

 

Զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Երեկոյան`ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորված ու նռակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով