Դատավորը հետաձգել է Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը․ ժամկետ չի նշվում

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը գրում է․

Քիչ առաջ ինձ հետ կապվեց Ռուբիկ Մխիթարյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը ու հայտնեց, որ դատավորը հետաձգել է այսօր ժամը 13:00-ին կայանալիք՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը։

Աշխատակիցը հայտնեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչ պատճառով և ինչ ժամկետով է հետաձգվել նիստը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշեմ, որ վերաքննիչ բողոքն իմ կողմից ներկայացվել է դեռևս մայիսի 17-ին։

Ամեն դեպքում Ռուբիկ Մխիթարյանին մաղթում եմ առողջություն և ներքին ներդաշնակություն։

Ինչ վերաբերվում է Գերասին, ապա նա ինչպես միշտ պինդ է և ուժեղ, իսկ Ռուբիկ Մխիթարյանին առհասարակ որևէ բան չի մաղթում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two − 2 =