ՃՏՊ Մելքումովի փողոցում (թարմացված)

 

Հունիսի 21-ին, ժամը 03:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 32/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժածի և մեկ զոհի տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով