ՃՏՊ Մարշալ Բաբաջանյան փողոցում․ տուժածը հոսպիտալացվել է

Հունիսի 8-ին, ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Բեյսիկ Սենթր» վաճառասրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Մարշալ Բաբաջանյան փողոցում՝ «Բեյսիկ Սենթր» վաճառասրահի մոտակայքում, բախվել են «Mercedes E 320» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1998 թ․) մակնիշի ավտոմեքենան և մոպեդը (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 2003 թ․)։

Փրկարարները մոպեդի վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով