ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին (թարմացված)

 

Հունիսի 18-ին, ժամը 15։24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, «Ford Transit» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1972 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Ն․ Ի․-ն (ծնված 1969 թ.) և Լ․ Ի․-ն (ծնված 1972 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ ինժեներական տեխնիկա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

17 + ten =