ՃՏՊ Ծաղկահովիտ-Կանիաշիր ավտոճանապարհին․ կան տուժածներ

 

Հունիսի 3-ին, ժամը 20։43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Կանիաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի․ Ա․ ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել հարակից դաշտում․ կան տուժածներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներ՝ Մ․ Հ․-ին (ծնված 2007 թ․), Ս․ Խ․-ին (ծնված 2004 թ․), Ս․ Ս․-ին (ծնված 2006 թ․), Վ․ Տ․-ին (ծնված 2008 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Ծաղկահովիտի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × three =