ՃՏՊ Արմավիր քաղաքում. տուժածներ չկան

 

Հունիսի 8-ին, ժամը 02։19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի «ԻՍՈ» մոլ առևտրային կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց բախվել են «Opel Vectra» (վարորդ` Կ. Պ.), «Mercedes-Benz C» (վարորդ` Մ. Մ.) և «VAZ-2107» (վարորդ` Գ. Գ.) մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով