Չեմ բացառում սեպտեմբերին արտահերթ Երևանի ավագանու ընտրություններ լինեն,սա ծրագրված ակցիա կարող է լինել Արցախի օրակարգից մարդկանց շեղելու համար.Բաբայան

 

Չեմ բացառում սեպտեմբերին արտահերթ Երևանի ավագանու ընտրություններ լինեն,սա ծրագրված ակցիա կարող է լինել Արցախի օրակարգից մարդկանց շեղելու համար:Այս  մասին  գրառում է  արել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Ի դեպ եթե նկատել՞եք իշխանությունը սկսել է ակտիվորեն տեղեկատվական դաշտը լցնել Երևանի ավագանու ընտրությունների թեմաներով:Արդեն վաղուց տարբեր խոսակցություններ են գնում և մամուլն է գրում իշխանական թեկնածուների մասին,ասպարեզ են նետվում քաղաքապետի տարբեր թեկնածուներ:
Կարծում եմ սա ծրագրված գործողություն է և նպատակ է հետապնդում Արցախից ուշադրությունը շեղելու և գլոբալ քաղաքական տեղաշարժերը աննկատ դարձնելու համար և չեմ բացառում,որ հենց սեպտեմբերին էլ կնշանակվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով