Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

 

Հունիսի 21-ին, ժամը 14.00-ին, Երևանի Հերացու և Խանջյան փողոցները միացնող թունելում իրար են բախվել «Իսուզու», երկու «Օպել» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Օպելներից» մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

***

Հունիսի 21-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել ավտոբուս և «Տոյոտա» մակնիշի մեքենա. «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հունիսի 21-ին Դավիթաշենի կամրջի մոտ իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի մեքենա և մոպեդ. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 25-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 11.05-ին, Մյասնիկյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ ու ավտոբուս. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 11.00-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի, թիկունքի սալջարդով ու քերծվածքով բուժօգնության դիմած 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան քաղաքի Պռոշյան փողոցում անհայտ «Մերսեդեսի» վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արագածոտն գյուղում իրար են բախվել «Պորշ» և «ՄԱԶ» մակնիշի մեքենաներ. «Պորշի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 05.35-ի սահմաններում, «Դեու Լակետի» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Սսանգ Յոնգ Ակտյոն» մակնիշի մեքենան Գորիս քաղաքի Արցախյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ճանապարհի ձախ հատվածում. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 21-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՅԱՄԱՀԱ Ռ-6» մոտոցիկլետը Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում բախվել է մետաղյա աստիճանավանդակին ու կողաշրջվել. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 22-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 149-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ. «Օպել Աստրայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

three × two =