Ծառի ճյուղն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

 

Հունիսի 15-ին, ժամը 10:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3-րդ շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա, ինչպես նաև վնասել էլեկտրական լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել է, կախվել էլեկտրալարերից և մասամբ ընկել կայանած «Peugeot» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա․ տուժածներ չկան։

Փրկարարները ճյուղը հեռացրել են անվտանգ տարածք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով