Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ

 

Հունիսի 7-ին, ժամը 03։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1990 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը, վարորդը տեղում զոհվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Գ․ Գ․-ի դին դուրս են բերել ձորից (մոտ 300 մ) և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

twenty − eleven =