Բացահայտվել է Նորատուսում կատարված բնակարանային գողությունը

Հունիսի 2-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցներով բացել են Նորատուս գյուղի Մամիկոնյան փողոցի առանձնատան պատուհանը և գողացել գազի կաթսա, ջեռուցման 28 մարտկոց և հեռուստացույց:
Գողությունը բացահայտելու ուղղությամբ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին տեղեկություններ, որոնց ստուգման նպատակով ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ։ Ճշտվեց հանցագործության ենթադրյալ կատարողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 3-ին 23-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին։ Նա հայտնեց, որ մայիսի լույս 29-ի գիշերը մտել է նշված առանձնատուն ու գողություն արել։
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով