ԱԺ-ի ու նախագահականի այգին այլևս քաղաքացիներինը չէ. Փաշինյանը խաբել է. մաս 30. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր. «Ազգային ժողովի եւ նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ: Բաղրամյան 26-ին վերադարձվել է ՀՀ նախագահի նստավայրի կարգավիճակը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը նման բան «100 փաստ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակում էր ասում։ Ազգային ժողովի ու նախագահական նստավայրի այգիներն իսկապես մի որոշ ժամանակ բաց էին հասարակության համար։ Դա տեղի էր ունեցել 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ վարչապետ Փաշինյանը ոտքի վրա պաշտոնանկ էր արել այն ժամանակ կոալիցիոն կառավարության մաս կազմող «Դաշնակցություն» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախարարներին ու մարպետներին եւ հայտարարել, որ այգի ելումուտ պետք է ունենան ՀՀ բոլոր «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները։ Հոկտեմբերի 3-ից Ազգային ժողովի դարպասները մինչեւ Հայաստանում կորոնավիրուս համավարակի տարածումը բացվեցին, բայց համավարակի նահանջից ու կարանտինի չեղարկումից հետո այն այդպես էլ չբացվեց։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ մարդիկ պահանջում են իշխող քաղաքական թիմի ու Փաշինյանի հրաժարականը, այգու դռներն այնպես են զմռսվել, որ թվում է՝ դարեր անց էլ չեն բացվի։ Իրականում Ազգային ժողովի ոչ թե ամբողջ, այլ այգու մի շատ փոքր հատվածն էր բաց հասարակության համար։ Խորհրդարանի մեծ ու ընդարձակ, դեկորատիվ ծառերով հարուստ ու սկյուռներով բնակեցված այգու ամենաճոխ ու հետաքրքիր հատվածները ՀՀ քաղաքացիները չեն տեսել, նրանք սոսկ ԱԺ գլխավոր մասնաշենքի առջեւի շատրվանների ու դրանց հարակից տարածքում են եղել։

Այժմ, սակայն, անգամ այդ հատվածն է փակ այն նույն մարդկանց համար, որոնց առջեւ Նիկոլ Փաշինյանը խոնարհվում ու հավատացնում էր, թե բոլորին սիրում է հատ-հատ։ Թե՛ Ազգային ժողովի, թե՛ նախագահի նստավայրի այգու դռներն այժմ ոչ միայն մի քանի կողպեքով են կողպված, դեռ վրադիր էլ զոդված են։ Փաստորեն, Ազգային ժողովի ու նախագահականի դռները բացելու Փաշինյանի հայտարարությունը հերթական սուտն էր։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

eleven − 10 =