Այսօր Փաշինյան են հայհոյում ՀՀ ազգաբնակչության 90%-ը.Միհրդատ Մադաթյան

Հոգեբան  Միհրդատ Մադաթյանը  ֆեյսբույան իր  էջում  գրում է.

ՁԵՐ ԸՆՏՐԱԾ «ԱՊԱԳԱՅՈւՄ», ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ՞Ն ԵՔ ՍՊԱՆՈւՄ…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հայհոյանքի քրեականացումը, որն ակնհայտորեն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին հայհոյողներին սաստելու, արդյունք չտվեց և հուլիսի 1-ից այդ օրենքը այլևս չի գործելու։ Եթե որևե մեկը դրանում կասկածում է, ապա ցույց տվեք մեկ այլ հարուցված գործ, որտեղ հայհոյել են մեկ այլ մարդու։ Սակայն այս ազգադավների իշխանությունը, հուլիսի 1-ից օրենքը կասեցնելով երեկ, Նիգավան համայնքում ինքնաձիքից ԳՆԴԱԿԱՀԱՐՈւՄ Է «Փաշինյանին նեղացնողներին», որի արդյունքում ունենք 3 զոհ։ Ես առաջարկում եմ մեր այդ 3 երիտասարդ եղբայրներին հուղարկավորել Եռաբլուրում, քանզի նրանք զոհվել են թշնամու դեմ պայքարում՝ պաշտպանելով իրենց հայրենիքը։
Հիմա Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մասին։ Այսօր Փաշինյան են հայհոյում ՀՀ ազգաբնակչության 90%-ը։ Հայհոյում են զոհվածների ծնողները՝ երբ ամեն օր նայում են իրենց լույս-տղայի, տանը կախված նկարին… Հաշմանդամները և իրենց մտերիմ հարազատները՝ ամեն առավոտ բարի լույս ասելով իրենց հաշմանդամ հարազատին… Սյունեցիները՝ երբ անցնում են «նոր ասֆալտած» սակայն անանցանելի Գորից-Կապան ճանապարհով… Գերարքունիքցիները՝ երբ կրկին լսում են սահմանում տված զոհի մասին… Տաքսու վարորդները՝ իրենց ուղևորների հետ ունեցած զրույցների ընթացքում… Գյուղացիները՝ երբ տրակտորը պետք է դիզելային վառելիք լիցքավորեն… Բժիշկները՝ երբ «առողջապահության նախարարը» արտահայտում է իր մտքի գոհարները… Իրավաբանները՝ երբ տեսնում են, թե ՀՀ-ում ինչպես են բռնաբարվում օրենքները… Բիզնեսմենները՝ Քերոբյանի անմեղսունակ դեմքի արտահայտությունը տեսնելով… Զինվորները՝ այսօր բանակում տիրող այլանդակ վիճակի հետ ամեն օր շփվելով… Գնորդները՝ երբ խանութներից դուրս են գալիս թալանված… Արդեն հայհոյում են նաև ոստիկանները… Մի խոսքով Փաշինյանին հայհոյում են ԲՈԼՈՐԸ՝ ով գիտեր և ով խաբվել է… Ով հայրենասիրությունից ելնելով փողոց է դուրս եկել և ով «քաղաքականությամբ չի զբաղվում»… Կին թե տղամարդ… Ահել թե ջահել… Հայհոյում են և հայհոյելու են դեռ երկար… Հրաժարականից հետո էլ են հայհոյելու… Եվ այս ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ հնարավոր չէ կասեցնել նույնիսկ մի քանի ազգադավ ստահակի ինքնաձիք բաժանելով։ Այսօր, Փաշինյան հայհոյելը՝ «թրենդ» է։ Եվ ինչքան էլ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարի, թե որսորդական հրացանի մեկ կրակոցից՝ 3 մարդ է զոհվել և ևս 4-ը վիրավորվել ու գտնվում են հիվանդանոցում, ինչքան էլ ոստիկանության հետ մեկտեղ, մի փչացած ուսապարկ, Վահագն Ալեքսանյան վերնագրով, հայտարարի, թե «կենցաղային վեճի արդյունքում» են զոհվել մեր տղերքը, այնքան ավելի ծիծաղելի և ստորաքարշ են երևալու այսօրվա իշխանավորները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քանզի այդ միջադեպի հարյուրավոր ականատեսներ կան… Կրակողները՝ ՔՊ-ականներ են… Իսկ ինքնաձիքը, Հայաստանում դժվա թե որևե մեկը խառնի որսորդական հրացանի հետ։ Եվ այս միջադեպի արդյունքում, Նիկոլ Փաշինյան հայհոյողների թիվը կտրուկ ավելանալու է։
Խոր ցավակցումով երեկ, Նիկոլի ապագայում, խաղաղության օրակարգով, Գեղարքունիքի մարզում սահմանին զոհված մեր զինվորի հարազատներին, խոր ցավակցումով, Նիգավան համայնքում, երեկ, թշնամու գնդակից զոհված մեր 3 հայրենակիցների հարազատներին, պիտի ասեմ՝ «ՍՅՈւՆՅԱՑ ՈՂՋՈւՅՆՆԵՐԸ» ՔԵԶ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ։ ԲԱՆ ՉՄՆԱՑ, օրերդ հաշված են, ԳՆԱԼՈւ ԵՍ, և ՀԱՅԻ ԱՊԱԳԱՅՈւՄ, Հայոց նորագույն պատմության դպրոցական դասագրքերում ֆիքսվելու ես, որպես ազգադավ դավաճան, ում հրահանգով, դեմոկրատիայի քողի տակ, ՀՀ սուվերեն տարածքում մարդիկ էին գնդակահարվում… Ում օրոք, ՀՀ բանտերը լցված էին քաղբանտարկյալներով, որոնք անմարդկային կերպով խոշտանգվում էին… Ում օրոք տասնյակ հազարավոր հերոսածին ծնողների աչքերը այլևս երբեք չչորացան… Ում օրոք Հայրենիք վաճառվեց… Ում օրոք, «Բելը հաղթեց Հայկին» և Հայկը նվաստացավ…
«ՍՅՈւՆՅԱՑ ՈՂՋՈւՅՆՆԵՐԸ» ՔԵԶ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով