Այս նախարարուհին ոչ թե Հիպոկրատի երդում է տվել , այլ՝ նիկոլական երդում․ Ավետիք Իշխանյանը՝ Անահիտ Ավանեսյանի մասին

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շատերը զայրացել են առողջապահության նախարարուհի կոչվածի բարբաջանքից, ոստիկանության վայրագությունների մասին։ Նա, որպես առողջապահության նախարար, ոչ թե ցավ է ապրում մարդկանց ծանր վնասվածքներ ստանալուց,խեղվելուց, այլ, ինչպես իր կուռքի, նրա հոգին նույնպես փառավորվում է նման տեսարաններից։ Որքան ինձ հայտնի է , այդ երևույթը նույնիսկ բժշկական կրթություն չունի (եթե իհարկե ունի որևէ կրթություն), չնայած այսօրվա Հայաստանում դա բնավ էական չէ,հիշենք նախորդ նախարար՝ պացիենտ մահին։Այս նախարարուհին ոչ թե տվել է Հիպոկրատի երդում, այլ նիկոլական երդում և ամենայն հավանականությամբ, շուտով Բժշկական Համալսարանում, նախարարուհու հրամանով կփոխվի երդման տեքստը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

2 + fourteen =