Այրվել է ավտոմեքենա (թարմացված)

 

Հունիսի 9-ին, ժամը 11։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի տներից մեկի մոտ կայանած «Opel Zafira» ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։39-ին, մարվել՝ 11։51-ին Այրվել է ավտոմեքենան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով