Այրվել է ավտոմեքենա

 

Հունիսի 6-ին, ժամը 12։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի աղբավայրի մոտակայքում, այրվում է «ZIL» մակնիշի աղբատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է  «GAZ-53» մակնիշի աղբատար ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Մ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։21-ին։ Այրվել է աղբատար ավտոմեքենան՝ բեռնված կենցաղային աղբով (մոտ 8 խմ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով