Այդ խաղում մենք, դեռևս, խաղատախտակի դերում ենք․ թուրքագետ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին ամիսներին հետևում եմ, թե Թուրքիան ինչ արագությամբ և ծավալներով է ներգրավվում Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի տարածաշրջաններում՝ վայելելով արևմտյան մի քանի պետությունների անթաքույց աջակցությունը և տեղում կերտում սեփական ազդեցության գոտիները (ներառյալ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական բաղադրիչները)։ Որքան հաջողի Թուրքիան Միջին Ասիայում, այնքան Հարավային Կովկասի վերջին չնվաճված կտորը՝ Հայաստանը իր ազդեցության գոտում ներառելը մի քանի անգամ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնալու Անկարայի և իր դաշնակիցների համար։

Այլ խոսքով, Հարավային Կովկասը մեր օրերի «Մեծ խաղի» հիմնական թիրախն է, իսկ այդ խաղում մենք, դեռևս, խաղատախտակի դերում ենք»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով