Ասողին լսող էր պետք. ինչո՞ւ ժամանակին Հայաստանի առաջարկի հետ կապված գործուն քայլեր չարվեցին. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«Այս տարվա մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ հրամանագիր է ստորագրել ռուսական գազի դիմաց վճարումների նոր կարգի, այն է՝ ռուսական ռուբլով վճարումներ իրականացնելու մասին: Այդ կարգը ուժի մեջ էր մտնում ապրիլի 1-ից: Մոտ երկու շաբաթ անց Հայաստանի պաշտոնակատար անձինք հայտարարեցին, որ Հայաստանը գազի դիմաց սկսել է ռուբլիով վճարել: Մասնագետները նշում են, որ դա ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, այլև Հայաստանին, քանի որ ռուսական գազը ռուբլիով գնելը Հայաստանին հնարավորություն կտա խուսափել դոլարի տատանումներին առնչվող ռիսկերից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուշագրավ է, սակայն, որ ռուսական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու առաջարկ Հայաստանի կողմից արվել է դեռ 7 տարի առաջ՝ 2015 թվականին: Այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանխատեսել էր, որ էներգակիրների հսկայական պաշար ունեցող Ռուսաստանը, սեփական արժույթի փոխարեն ուժեղացնելով դոլարը, ԵԱՏՄ երկրների, նույնն է` ՌԴ դաշնակից երկրների տնտեսությունը անընդհատ հարվածի և արտարժույթային ցնցումների տակ է պահում։ Ուստի, Աբրահամյանը անտրամաբանական էր համարել դոլարով գազի դիմաց վճարումներ անելը։ ԵԱՏՄ գործընկերների կողմից, սակայն, գործուն քայլեր չարվեցին:

Ավելին, չնայած Աբրահամյանի նման առաջարկը բխում էր ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի շահերից, բուռն քննադատության արժանացավ ներհայաստանյան որոշ շրջանակների, այդ թվում՝ արևմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի ՀԿ-ների ու գործիչների, ինչպես նաև օրվա ընդդիմության կողմից, որի կարկառուն ներկայացուցիչներն այսօրվա իշխանություններն են, որոնք հպարտությամբ են հիմա խոսում գազի դիմաց ռուբլով վճարելու մասին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով