Աշխարհակարգի փլատակների տակ հայտվելու իրական հեռանկարը.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը ֆեյսբուքի  իր  էջում  գրում  է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր Քաթարում ասել է «Մեր պարտականությունն է մեր գործընկերներից ոչ մեկին չդավաճանել». Al Jazeera–ին տված հարցազրույցում Հայաստանի ղեկավարը փորձել է չեզոք դիրք բռնել Ռուսաստանի հանդեպ,սա իրոք մտահոգիչ է այն առումով,որ խոսելով փլուզվող աշխարհակարգի մասին,նա որևէ բառ չի ասել,որ ռուս խաղաղապահների շնորհիվ է այսօր Արցախում ապրում հայը,որ ՌԴ-ն է փաստացի Հայաստանի անվտանգության երաշխավորը և այլն:
Խոսելով գործընկերներից նա կրկին նույն հարթության մեջ է դրել ռուսներին և եվրոպացիներին,մոռանալով,որ ՌԴ մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակիցն է:
Կապիտուլյանտ իշխանության «կնքահայրը» փաստացի պահելով բացահայտ չեզոքություն ռուսների հանդեպ խոսում էր գործընկերներին չդավաճանելու և փլուզվող աշխարհակարգի մասին:
Այս հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցում է,որ նա փաստորեն ամեն ինչ անում է,որ այդ փլուզվող աշխարհակարգի փլատակների տակ հայտնվի իր ղեկավարած երկիրը ու ժողովուրդը:
Եվ ամենակարևորը նա նաև ուկրաինացիների մասին հարցին այնպիսի չեզոքություն էր պահում,որ տպավորություն էր,թե հայ ժողովուրդը մոռացել էր այն փաստը,թե ինչպես էր Ուկրաինայի ղեկավարությունը շնորհավորում Ալիևին 44-օրյա պատերազմում հայերի դեմ տարած հաղթանակի առթիվ,ինչպես էր Զելենսկին աջակցում Ադրբեջանի տարածքային ամբողջականության «վերկանգնմանը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով