Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Զովունիում

 

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 26-ին Կոտայքի մարզի Զովունի համայնքում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Սերգեյ Գ.-ն, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոց՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով