Արտակարգ դեպք Արարատի մարզում. 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, այնուհետև բախվել Opel-ին. կա վիրավոր

 

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս  մասին  տեղեկացնում է   shamshyan.com_ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 18:00-ի սահմաններում, 42-ամյա Արամ Պետրոսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գյուղմթերքներ վաճառողների տաղավարներին, ապա կայանված՝ 34-ամյա Մայիս Ջանյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենային:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում բազմաթիվ գյուղմթերքներ վաճառողներ վրաերթի չեն ենթարկվել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով