Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մասնաճյուղի պատվիրակությանը՝ նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քննարկվել են ՀԲԸՄ արցախյան ծրագրերի ընթացքը և նոր նախաձեռնությունները:

Նախագահ Հարությունյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունից և նշել, որ այսօր Արցախում թե՛ պետական, թե՛ բարեգործական խողովակներով իրականացվող ծրագրերի բովանդակությունից ու հաջողությունից է կախված Արցախի Հանրապետության ապագան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով