Ամոթալի մնաց Արամ Սիմոնյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հատկապես հոդվածը, որի համար մեղադրվում էր ԵՊՀ նախկին ռեկտորն ու հայագետը․ Թաթոյան

Կյանքից հեռացել է ԵՊՀ  Հայ ժողովրդի պատմության դասախոս Արամ ՍիմոնյանըՇ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջու գրում է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Արամ Սիմոնյանը եղել է Հայ ժողովրդի պատմության իմ դասախոսը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում: Այնքան լավ էր տիրապետում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մանրամասներին ու որքան կարևոր էին նրա վերլուծությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համալսարանի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելուս տարիներին Արամ Սիմոնյանը մի փակ խումբ էր նախաձեռնել (իրավաբաններ, հոգեբաններ և այլն). դասերից կամ աշխատանքից հետո իր աշխատասենյակում հավաքվում և պետության համար ազգային գաղափարախոսություն էինք մշակում: Ամեն հանդիպում 3-4 ժամ տևում էր ու կարող եք պատկերացնել` որքան հետաքրքիր էին անցնում քննարկումները: Պահպանված նյութերը մինչև հիմա էլ անչափ օգտակար են:

Ընդ որում, յուրաքանչյուր թեմայի համար հրավիրում էր համապատասխան գիտնականի կամ գործչի, ինչն առավել հետաքրքիր և ուսուցողական էր դարձնում քննարկումները:

Այդպես էլ ամոթալի մնաց նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հատկապես հոդվածը, որի համար մեղադրվում էր ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդառնալի կորստի համար խորին ցավակությունս եմ հայտնում պրոֆեսոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին»,- գրել է Թաթոյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

3 × 3 =