Ադրբեջանը առաջարկում է իր դրոշը դնել Բերձորում, բայց թույլ տալ, որ հայերը երթևեկեն գործող ճանապարհով, մինչև նոր ճանապարհը կառուցվի ամբողջությամբ. Հոխիկյան

 

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես շնորհակալ եմ իմ բոլոր այն ընկերներին, գործընկերներին, որոնք միացան Բերձորի (Լաչին) և Աղավնոյի փրկության նախաձեռնությանը, բարձրաձայնեցին խնդրի մասին, հաճախակի այցելեցին նշված վայրեր ու տեղում ծանոթացան այնտեղ ապրողների, իրականության հետ։

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեին, լռության մատնելով ու հանրային ուշադրությունը շեղելով, հերթական գաղտնի գործարքը անել և մարդկանց վերջին պահին փաստի առաջ կանգնեցնել։

Այս անգամ չստացվեց Փաշինյան-Ալիև ծպտյալ եղբայրության ծրագիրը, քանի որ մեզ հաջողվեց խախտել նրանց կողմից Լաչինը հանձնելու լռությունը։ Հիմա դա դարձել է քաղաքական օրակարգ, ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հրապարակային խոստովանել, որ պատրաստվում է հանձնել Բերձորը, Աղավնոն։ Իսկ եթե ասում է երկրի ղեկավարը, ապա դա ստանում է հանրային, հետո նաև միջազգային լայն արձագանք՝ իր հետևանքներով հանդերձ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք կարողացանք հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոստովանի Ալիևի հետ իր դավադրության մասին, իսկ Ադրբեջանում էլ հունիսի 29-ին տեղի ունենա չնախատեսված քննարկում Բերձորի վերաբերյալ։

Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք նաև հասնել այլ մարտավարական նպատակների։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով