ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» լրիվ զվարճանք էր ստեղծել.Տիգրան Աբրահամյան

ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» լրիվ զվարճանք էր ստեղծելԱյս մասին   ֆեյսբուքի  իր  էջում գրում է  «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը: 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Ով, ինչպես կարողանում էր արագ քայլում էր դեպի կառավարություն՝ դեմքները փակելով, ճաղավանդակների վրայով, անիմաստ շարժումներով։

Դեմքները փակ էր, որովհետև այն ամենն ինչ անում են ուժային կառույցները հակաիրավականից բացի պարզապես ամոթ է ու ամեն մարդ չէ, որ կարող է բաց դեմքով դուրս գալ հասարակության առաջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԳ. Ոստիկանական խուլիգանությունների, բռնարարքների հետևանքով վնասվածքներ, կոտրվածքներ ստացող քաղաքացիները կառողջանան ու կվերադառնան, սակայն ոստիկանության մի շարք աշխատակիցների ամբողջ կյանքում հետապնդելու է այն պարզ ճշմարտությունը, որ իրենց տեսակը հասարակությունում այլևս տեղ չունի»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով