24 հոգով վարչապետի հետ Կատար են մեկնել. ովքեր են թանկարժեք հանգստի մեկնածները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 13-14-ը պաշտոնական այցով Կատարի Պետություն գործուղման է մեկնել ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Պարզվում է՝ կառավարական պատվիրակությունը բավականին բազմամարդ է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ Կատար են մեկնել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, այլ պաշտոնյաներ, կառավարության աշխատակիցներ, անվտանգության աշխատակիցներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանուր առմամբ կառավարական կառավարական պատվիրակությունը բաղկացած է 24 անդամից, որից չորսը ԶԼՄ ներկայացուցիչներ են՝ Հանրային հեռուստաընկերությունից եւ Արմենպրեսս պետական լրատվական գործակալությունից:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով