«Խրամատային Գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդես

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում կբացվի «Խրամատային Գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Արցախյան պատերազմի մասնակից, նաև նահատակված զինվոր-արվեստագետների աշխատանքները:
Ցուցահանդեսը նպատակ ունի խթանելու Արցախյան պատերազմի մասնակից արվեստագետների ստեղծագործական գործունեության շարունակականությունը, նպաստելու ոլորտի արվեստագետների ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ամրապնդելու Հայաստան-Արցախ մշակութային կապերը, հանրահռչակելու հայ արդի կերպարվեստը, խթանելու Արցախյան պատերազմի մասնակից ինքնազբաղ ստեղծագործողների (արվեստագետների) գործունեությունը, աջակցելու ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը
Ցուցահանդեսին կներկայացվեն ստեղծագործական աշխատանքներ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, լուսանկարչական արվեստի, քանդակագործության բնագավառներից:
Ծրագրի կազմակերպիչն է՝ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսի համադրող՝ Տաթևիկ Համբարձումյան
Ցուցահանդեսը գործելու է մայիսի 27-ին, 30-ին, 31-ին:
Մուտքն ազատ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով