Գիտե՞ք հիմա էլ ինչ հնարքով է փորձում այս իշխանությունը խաբել ժողովրդին. Ալիևի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» են կոչում

 

Գիտե՞ք հիմա էլ ինչ հնարքով է փորձում այս իշխանությունը խաբել ժողովրդին։ Ալիևի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» են կոչում ու վերջ, առաջ գնում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եվ կրկին՝ չեմ հավատում Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել։ Ասում է և հղվում Շառլ Միշելի հայտարարությանը՝ նշելով իբր «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին»։

Բայց մի կարևոր հանգամանք Ա. Գրիգորյանը «չի նկատում»։ Այն, որ ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ ՀՀ և ԱՀ տարածքով միջազգային տարանցման և ներպետական տարանցման կազմակերպման խնդիրները որպես երկու տարբեր հարցեր են ներկայացված։ Դրանք մեկ չեն և անգամ նույնական չեն։

Հիմա, ես հեռու եմ այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը կամ Արմեն Գրիգորյանն այնքան բութ են, որ չհասկանան այս նրբությունները։ Լավ էլ հասկանում են։ Ուղղակի ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մոլորեցնեն, խաբեն ու թաքուն իրենց սև գործն առաջ տանեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե բա՝ «Զանգեզուրի միջանցք» չի, «Հայկական խաչմերուկ» է»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

three × two =