Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:Այս  մասին տեղեկացնում է shamshyan.com-ը;

Ժամը  09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի  18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն է ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել  «Էրեբունի»  բժշկական կենտրոն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Օպերատիվ է գործել նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու բժիշկները:

 

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով