ալիևը հերթական վայնասունն է բարձրացրել նաև այսօր․Գևորգ Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը   գրում է.

 

Սա Հայրենիք ունենալու պայքար է, հակառակ դեպքում ազգովի դառնալու ենք պանդուխտ, դեգերելով օտարության մեջ, որպես խայտառակվածներ, ովքեր չկարողացան մի դավաճան խեղվածի հեռացնել իշխանությունից և փրկել այս հնամենի, բիբլիական երկիրը։
ալիևը հերթական վայնասունն է բարձրացրել նաև այսօր։ Ասում է՝ Երևանը իրենց հնագույն Իրևանն է, Զանգեզուրն էլ իրենցից խլված հողը։ Իսկ ինչու է ագրեսորն այս ապուշությունն էլ ավելի հաճախակի կրկնում. Որովհետև, շատ լավ գիտի, որ իր հաղթանակը դավադրության գնով ստեղծված իրավիճակ է, ոչ թե իրական հաղթանակ։ Հետևաբար, քանի դեռ այստեղ իշխանության է իր կոշիկները լիզող դավադիրը, պետք է ծայրաստիճան շտապի և ձեռք գցի նաև Հայաստանի կապիտուլիացիայի գործարքը։
Առաջիկա օրերին հանգուցալուծումներ են սպասվում, և մեր ժողովրդից է կախված, թե ում օգտին կլինեն այդ հանգուցալուծումները, մեր Հայրենիքի թե ագրեսոր–ցեղասպանի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով