Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ճագարներ բազմացնել .«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկվանից ճագարներ են հայտնվել։ Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ավտոպարկը թարմացնելուց զատ՝ նաեւ ֆերմա հիմնել` ճագարներ բազմացնել։ Մինչ այս ԱԺ այգում կենդանական աշխարհից սկյուռների կարելի էր հանդիպել, հիմա՝ նաեւ ճագարների։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ ճագարները ձեռք են բերվել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի անձնական միջոցներով, դրանք 7-ն են։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քանի որ այս պահին ԱԺ այգում իրականացվում են լանդշաֆտային փոփոխություններ, կանչապատում, այդ ճագարները դիտվելու են որպես դեկոր։ Դրանք նաեւ հունիսի 1-ին մանուկների համար նախատեսվող միջոցառման շրջանակներում են բերվել այգի»։ Քանի որ ճագարներն արագ են բազմանում, վտանգ կա, որ հետագայում այգուց կտեղափոխվեն շենք եւ առանձին ֆրակցիա կձեւավորեն»։

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով