Պահանջում եմ,որ Պուտինի ներկայությամբ նշի,որ պատերազմը Շուշիի համար է եղել ու մինչեւ Շուշին ադրբեջանցիներինը չլիներ պատերազմը չէր դադարելու.Էդուարդ Շարմազանով

 

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

«Շուշիի հարց չի եղել։Հոկտեմբերի 19-20-ին առաջարկել եմ Փաշինյանին դադարեցնել պատերազմը,Շուշին պետք է մնար հայկական վերահսկողության տակ։Սակայն զարմանալիրեն մեր ամերիկացի…հայ գործընկերները մերժեցին առաջարկս»։
Վլադիմիր Պուտին,17 նոյեմբեր,2020թ.:
«Պատերազմը Շուշիի համար է եղել:Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։
Նիկոլ Փաշինյան ,ապրիլի 12,2022թ.:
Այսօր Նիկոլը մեկնում է Մոսկվա։
Պահանջում եմ,որ Պուտինի ներկայությամբ նշի,որ պատերազմը Շուշիի համար է եղել ու մինչեւ Շուշին ադրբեջանցիներինը չլիներ պատերազմը չէր դադարելու։
Այսինքն ասի ,որ ինքը 2022-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում ճիշտ էր խոսում,իսկ Պուտինը 2020-ի նոյեմբերի 17-ին՝ ոչ։
Կարճ ու կոնկրետ։
Եթե չի անելու դա,ուրեմն հերթական անգամ վերահաստատելու է ,որ սուտ է խոսել ,պատերազմը միտումնավոր չի դադարեցրել,Շուշին հանձնել է ու հազարավոր նահատակների պատճառ դարձել։
ԱԺ-ում սուտ վկայություն տալու փոխարեն ՝Մոսկվայում Պուտինի ներկայությամբ ու հրապարակային կրկնի այն,ինչ ասել ես Շուշիի ու պատերազմը դադարեցնելու մասին ապրիլի 14-ին։
Դե քեզ տեսնեմ։
Հ.Գ. Մեկ էլ հարցրու՝ ովքե՞ր են ամերիկացի գործընկերները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով