Նիկոլի հետ կապված Ռուսաստանում այլևս ոչ մի ծրագիր չկա. քաղաքագետ

 

ՌԴ նախագահ Պուտինի հետ այդքան երկար նախապատրաստած ու հիմա էլ ճոխ-ճոխ գովազդվող հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ընդամենը մեկ հարց է հաջողվել լուծել՝ 30 կետից բաղկացած հայտարարության մեջ մի անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պատկերացնու՞մ եք՝ ընդամենը մեկ հիշատակում։ Մինչդեռ հանդիպումից առաջ Փաշինյանն ասում էր, որ արցախյան թեման գերակշռող է լինելու Պուտինի հետ բանակցություններում։

Կարդացե՞լ եք երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Եթե այո, ուրեմն ձեզ համար էլ պետք է պարզ դարձած լինի, որ Նիկոլի հետ կապված Ռուսաստանում այլևս ոչ մի ծրագիր չկա։ Այդ ռեսուրսը ռուսների համար այլևս սպառված է։ Նիկոլը գնում է։ Սա լավ լուրն է։ Իսկ վատն էլ այն է, որ մեր հանրությունն այդպես էլ չկարողացավ գոնե ինչ-որ բան փրկել։ Ինչ տալու էր, Նիկոլը տվեց։ Ինչ մեզանից տանելու էր, տարան…»,-

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով