Քրեական ոստիկանությունը Երևանում վնասազերծել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողին, ով աչքերը բացելով, ասել է․ «Մորս արև, էս երազ ա՞»

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 6-ին, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է 2019 թվականից առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժիններից մեկի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու մեջ հետախուզվող, Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանը թաքնվում է Վարդաշեն 9-րդ փողոցի տներից մեկում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա երբ տեսել է ոստիկաններին, իրենից անկախ արտահայտվել է, ասելով․ «Մորս արև, էս երազ ա՞»։ Ու մինչ նա կկռահեր երազ է, թե իրականություն, ոստիկանները նրան ձեռնաշղթաներ են հագցնում ու տեղափոխում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։  Նրա անկողնու մոտ էլ հայտնաբերվում է կարճեցված երկփողանի հարթափող հրացան և 4 հատ 16 մմ տրամաչափի փամփուշտներ։

Մանրամասն`shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով