«5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ

 

Ազատության հրապարակում րոպեներ առաջ մեկնարկեց «5165» շարժման բողոքի ակցիան՝ ասուլիսով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօրվանից 5165 կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամը հանելու գաղափարի շուրջ։ Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ հորդորելով բոլոր կուսակցություններին, բոլորին՝ հետևել այդ օրինակին, որպեսզի կարողանան հավատ և վստահություն արթնացնել ժողովրդի մեջ։

Տիկին Տոնոյանն ընդգծեց, որ այս պայքարը վեր է կուսակցական, խմբային շահերից և, որ իրենք պայքարի են դուրս եկել հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հարատևման։

«Կոչ ենք անում բոլորիդ՝ մի՛ անձնավորեք այս պայքարը։ Այս հրապարակում բոլորդ ունեք ձեր տեղը։ Հայրենիքի առջև յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտքը։ Դո՛ւրս եկեք, միանանանք, համախմբվենք և մեր հայրենիքը հանենք այս ծայրագույն վիճակից»,-ասաց Կարին Տոնոյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք որ ապրիլի 18-ից Ազատության հրապարակում են նաև հացադուլ հայտարարած 44-օրյայի երկու մասնակիցները, «Սև հովազ» ջոկատի տղաները։ Այսօրվանից բողոքի ակցիաներ է սկսել նաև «5165» շարժումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով