Շառլ Միշել-Նիկոլ-Ալիև սխեման լավ աշխատում է.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում  է.

Կրկին կապիտուլյանտն ու Բաքվի սուլթանը կհանդիպեն ոչ թե Մոսկվայում,այլ Բրյուսելում:Երբ Մոսկվան փորձում է պայքարել Արևմուտքի դրածո Ուկրաինայի ֆաշիստական ռեժիմի դեմ և արյունալի պատերազմ է մղում իր սահմաններին Շառլ Միշելը կրկին փորձում է Մոսկվայից նախաձեռնությունը խլել և հաշտեցման իրենց բանաձևերով և սցենարներով ստորագրել տալ խաղաղության փաստաթուղթ:
Ռուսը կանգնած է Արցախում,բայց Շառլ Միշելն է ուզում հարց լուծող դառնալ,ռուսը պահում է մեր ու Թուրքիայի սահմանը,բայց Շառլ Միշելն է երկու երկրների ղեկավարներին ուզում հանդիպացնի,մի մետր թուրքը առաջ է գալիս բոլորով պահանջում ենք ռուսից,որ հետ ուղարկի թուրքին,բայց գնում ենք Շառլ Միշելի մոտ:
Հիմա օրինակ հարց չեք ուզում ձեզ տալ ինչ է անելու կամ արել նույն Շառլ Միշելը,որ Արցախում վիճակը կայուն լինի կամ խաղաղ լինի,իրենց հիմնական գործիքակազմը սահմանափակվում է կոչ անելով ու մտահոգվելով,սա է ճշմարտությունը,բայց ինչ՞ միևնույնն է Երևանը վազում է Բրյուսել ու դա ունենալու է իր նեգատիվ հետևանքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով