ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց

 

Ներկայացվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում անցկացվել է  մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց՝ նոր ԱՏԳ կենտրոնների ներդրման և սահմանային անցման կետերում բիզնես գործընթացների արդիականացման ուղղությամբ։

Ծրագրում ներգրավված են տեղական և միջազգային փորձագետներ: Մշակվել են սահմանային անցման կետերի և ԱՏԳ կենտրոնների էտալոնային մոդելներ, որոնց հիման վրա առաջարկվել են արդիականացված և արդյունավետ բիզնես գործընթացներ։ Նշված առաջարկներից բացի, միջազգային փորձագետները ՊԵԿ աշխատակիցներին են ներկայացրել մաքսային ռիսկերի կառավարման, միասնական պատուհանի հասկացության, լիազորված տնտեսական օպերատորի և ժամանակակից մաքսային միտումների վերաբերյալ տեղեկատվություն:

Դասընթացի ընթացքում կարևորվել են նաև  միջազգային լավագույն փորձը և առկա նոր մոտեցումները, որոնք առաջարկվում է կիրառել նաև Հայաստանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Մաքսային բարեփոխումների ուղղությամբ աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով