Փրկարարները Սզնեք համայնքից հիվանդին տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն.ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Մարտի 21-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակիչից հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սզնեք համայնքի բնակիչը (ծնված 1957թ.) վատառողջ է և «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխելու համար շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չնայած եղանակային պայմաններին և ճանապարհների անանցանալիությանը, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր:
Սզնեքում ձյան շերտի բարձրությունը հասնում է մեկ մետրի : Փրկարարները հաղթահարելով դժվարությունները, հիվանդին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և տեղափոխել բուժհաստատություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով