Կապիտուլյանտը մնում է կապիտուլյանտ.Լուիզա Մկրտչյան

Լուիզա Մկրտչյանը ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

Կապիտուլյանտը մնում է կապիտուլյանտ։ Սուտն ու կեղծիքը, հակահայ պահվածքը Նիկոլի արյան մեջ են։ Այսօր կառավարության նիստի ժամանակ կրկին մանիպուլյացիայով էր զբաղված ու ինչպես միշտ կեղծ խաղաղության թեզն էր առաջ տանում։
«Փառուխի ճգնաժամն առաջացել է պայմանավորվածության խախտման պատճառով։ Մենք պայմանավորվածություն ունեինք, որ հայելային հետ քաշվենք, մենք հետ ենք քաշվել, ադրբեջանցիները մտել են մեր դիրքերը։ Ցավում եմ, որ սա տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ».֊ այս մասին հայտարարել է հենց ինքը` մեծն կապիտուլյանտը։
Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը. իմ իմանալով նոյեմբերի 9֊ին ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթում նման կետ չկա։ Բացի այդ, Նիկոլը ակնհայտ մեղադրում է Ռուսաստանին` կրկին անգամ ստեղծելով հակառուսական տրամադրություն։
Նիկոլը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է կատարել Ադրբեջանի կողմից առաջ քաշած ցանկացած պահանջ, պատրաստ է ամեն կերպ պաշտպանել Ադրբեջանի շահերը, դե ապրիլի 6֊ին էլ Ալիևի հետ հանդիպման ժամանակ էլի խաղաղություն է աղերսելու, չնայած, որ ինչպես բոլորս ենք տեսնում` Ադրբեջանը ոչ մի միտում էլ չունի խաղաղության դարաշրջան բացելու։
Այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը ցույց է տալիս իր հայատյացությունն ու ամեն ինչ անում է հայ ժողովրդի բնականոն կյանքը դժոխքի վերածելու համար` Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, որն իրենից ենթադրում է նոր պատերազմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով