Հետևելով Ռուսաստանի դեմ արևմտյան թվային ջիհադին, ևս մեկ անգամ հիշեցնեմ «թվային գաղութացման» երևույթի մասին.Կարեն Վրթանեսյան

Հետևելով Ռուսաստանի դեմ արևմտյան թվային ջիհադին, ևս մեկ անգամ հիշեցնեմ «թվային գաղութացման» երևույթի մասին, որը դեռ վերջերս շատերին աբստրակտ սպառնալիք էր թվում…Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ   Կարեն Վրթանեսյանը:

Ուղղակի պատկերացրե՛ք, թե ինչ կլինի, եթե մի գեղեցիկ օր ԱՄՆ-ում որոշեցին Հայաստանը, կամ ցանկացած այլ երկիր անջատել համացանցի հիմնական ենթակառուցվածքներից և ԱՄՆ-ի վերահսկողության տակ եղած ծառայություններից։ FB և Instagram, GMail ու Google Drive, Google Search, Google Play ու AppStore, օպերացիոն համակարգերի թարմացումներն ապահովող սերվերներից, ընդհանրապես ենթակառուցվածքային նշանակություն ունեցող համակարգերից, հոսթինգներից, մեսենջերներից և այլն։
Այսօր աշխարհում 2 երկիր կա, որոնք Արևմուտքի թվային գաղութացմանը կարող են լիարժեք դիմադրել. Չինաստանը և Հս. Կորեան։ Որոշ չափով նաև Իրանը և Ռուսաստանը (հիմա կտեսնենք, թե իրեն ինչպես կդրսևորի Ռուսաստանում մշակված, դեռևս հում, բայց մի քանի անգամ փորձարկած «սուվերեն ինտերնետը»)։
Հաճախ պարծենալով մեր հայկական IT ոլորտով, երբեք չենք մտահոգվում այսպիսի գլոբալ սպառնալիքներով։
Իհարկե, պարզ է, որ Հայաստանի պես փոքր պետությունը չունի Չինաստանի կամ Ռուսաստանի հնարավորությունները, ոչ էլ բավականաչափ մեծ շուկա ունի, որ դեռ մի բան էլ ինքնիշխան համացանց ստեղծի՝ բոլոր ենթակառուցվածքներով, բայց ցանկացած դեպքում ինչ-որ լուծումներ մշակել պետք է, որ ճգնաժամային իրավիճակումներում ինչ-որ պահեստային տարբերակներ ունենալու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով