Հայաստանում գրեթե համատարած է այն մտածելակերպը, թե քաղաքականությունը զուտ ԱԺ ու ՏԻՄ ընտրությունների հետ է կապված.Կարեն Վրթանեսյան

Հայաստանում գրեթե համատարած է այն մտածելակերպը, թե քաղաքականությունը զուտ ԱԺ ու ՏԻՄ ընտրությունների հետ է կապված։ Եւ այդ տրամաբանությամբ ընտրություններից հետո քաղաքականությունը, իբր, դադարում է մինչև հաջորդ ընտրություններ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ   Կարեն Վրթանեսյանը:

Մեկ այլ մոլորությունն էլ այն է, թե ընտրություններից հետո միայն ընտրություններում հաղթած ուժերն են պարտական արձագանքել քաղաքացիների պահանջներին, իսկ ովքեր դուրս են մնացել իշխանության մարմիններից, կամ էլ փոքրամասնություն են, որևէ պարտավորություն այլևս չունեն։
Այս մոտեցումը ոչ միայն սխալ է, այլ ներկա ծայրահեղ լարված աշխարհաքաղաքական իրավիճակում նաև խիստ վտանգավոր։
Քաղաքական էլիտաները՝ թե՛ կուսակցությունները, թե՛ առանձին գործիչները, իրենց ռեսուրսներին (այդ թվում և ոչ նյութական ռեսուրսներին) համապատասխան, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ են վտանգի, անորոշության պայմաններում հանրությանը մոբիլիզացնելու և առաջնորդելու համար։
* * *
Օրինակ՝ հիմա ընկերներով քննարկում ենք, թե ինչ հարցեր ունենք Հայաստանի ազգային դաշտը ներկայացնող (կապ չունի, թե ինչքանով լավ կամ վատ ներկայացնող և անկախ մեր անձնական վերաբերմունքներից) ուժերին։ Պատրաստվում ենք այդ հարցերը ձևակերպել և հրապարակել՝ հույս ունենալով, որ քաղաքական ուժերից արձագանքներ կլինեն։
Եւ ակնհայտ է դառնում, որ հարցերը շատ-շատ են, ընդ որում որոշները՝ անհապաղ պատասխաններ են պահանջում։
Ըստ այդմ, հարգելի ընթերցողներ, դիմում եմ նաև ձեզ, ովքեր գիտակցում են կամ զգում են այսօրվա վտանգները, մարտահրավերները, և փորձում են ինչ-որ լուծումներ գտնել…
Ըստ ձեզ, բարեկամնե՛ր, ո՞ր հարցերն են այսօր ամենաառաջնայինը։ Ի՞նչ հարցեր ունեք Հայաստանի (ոչ հակահայաստանյան) քաղաքական ուժերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով