Բերման ենթարկվածի մոտ «շոկո» և «կրիստալ» կար. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Արաբկիրի քրեական հետախույզները մարտի լույս 12-ի գիշերը Կիևյան փողոցում էին: Ժամը 4-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք բաժին բերման են ենթարկել 34 և 31 տարեկան երկու տղամարդու՝«Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ: 31-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և շագանակագույն զանգվածներ, նաև՝ գաղտնի փականով դանակ, իսկ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մոխրացված հետքերով կաթուցիչներ:
31-ամյա տղամարդը հայտնել է, որ «շոկո» և «կրիստալ» թմրանյութերը ձեռք է բերել անձնական օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով