Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է բանակցությունների անցկացման վայր

 

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է բելառուսա-ուկրաինական սահմանի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը եւ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով