Թուրքերի համար հայ մտավորականության ոչնչացումը Ցեղասպանության ծրագրի ամենակարևոր մասն էր.Լուսինե Հարոյան

«Ազգային Համաձայնության» համանախագահ    Լուսինե Հարոյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

1915 թվի ապրիլի 24-ի գիշերը Կոնստանդնուպոլսում ձերբակալվեց հայ մտավորականների առաջին խումբը՝ թվով 235 մարդ, աքսորվեց և դաժանաբար սպանվեց:
Հետագայում ձերբակալվածների և սպանվածների քանակը այս գործողության արդյունքում կազմեց 2345 մարդ:
Թուրքերի համար հայ մտավորականության ոչնչացումը Ցեղասպանության ծրագրի ամենակարևոր մասն էր, որովհետև հայտնի բան է, որ եթե ուզում ես բնաջնջել մի ժողովուրդ, առաջին հերթին պետք է կործանես նրա ազգային մշակույթը և մշակույթի ռահվիրա մտավորականությանը:
1915 թվին սպանված հայ մտավորականներից շատերը գիտակցված ընդունեցին իրենց վախճանը՝ ցանկանալով կիսել իրենց ժողովրդին բաժին հասած աղետը և արդարացի համարելով, որ որպես մտավորական իրենք առաջին զոհը պիտի լինեն:
Չարենցն ասում էր՝ Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի…
Հետագայում Չարենցն էլ կիսեց իր ժողովրդի դառը ճակատագիրը…
Իսկ այս նկարում մտավՈրականներ չեն, նրանք մտավԵրականներ են, որովհետև նրանք ավիրում են…
Ավիրում են հավատը, ավիրում են առաքելությունը…
Մտավորականը պրոֆեսիոնալը չէ, մտավորականը իր ազգի ձգտումների, առաքելության, նպատակների կրողն ու իրականացնողն է առաջին հերթին:
Ու ինձ համար սրանցից շատ ավելի մտավորական է սահման պահող զինվորը, սահմանին հող մշակող ռամիկը:
Համոզված եմ, որ երեկ այս ընդունելությանը մասնակցելուց հրաժարվել են շատերը, ինչպես նաև համոզված եմ, որ այս նախագահի ժպ եղջերուն ընտրովի է իրականացրել հրավերը՝ հիանալի հասկանալով, որ շատերը կհրաժարվեն իր հրավերից:
Որովհետև շատերը, եթե անգամ լուռ են, պարզապես չեն կարող անցնել կարմիր գիծը ու գնալ կանգնել մեկի կողքին, սեղմել մեկի ձեռքը, ով անմիջական պատասխանատուներից է 5000 մատղաշ ոչնչացված կյանքի ու աղետալի հայրենազրկության:
Իսկ կանգնողներ միշտ եղել են, կան ու կլինեն՝ բոլոր ժամանակներում:
Ցավոք:
Այդպիսին էր ցավոք, հայ գրականության Մոպասանը՝ Գրիգոր Զոհրապը, ով Թալեաթի հետ ընկերություն էր անում և ում, ըստ որոշ աղբյուրների, Թալեաթն անձամբ էր անվտանգության երաշխիքներ տվել:
Բայց Զոհրապի ճակատագիրը շատ խոսուն է, ու հատկապես այս նկարի մտավԵրականների համար:
Զոհրապը առաջին ձերբակալվածների թվում էր ու սպանվեց դաժանաբար՝ սովորական թուրք ասկյարի ձեռքով:
Իսկ թուրք ասկյարն իր ողջ կյանքի ընթացքում պարծենում էր. որ ինքը ջարդել է ամենախելոք հայի գլուխը:
Հ.Գ.- Զոհրապի անձը ինձ չի պարտադրում չսիրել իր «Ճիտին պարտքը», ինչպես նաև Ամիրխանյանի անձը՝ «Երազ իմ երկիր հայրենի»-ն:
Շատ ափսոս, որ իրենց դեպքում երկու երնեկ մի տեղ չի եղել:
Այսքանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով