Կապույտ մզկիթը պարսկական է և ոչ մի կապ չունի ադրբեջանական հոգևոր-մշակույթային գողանովի «պատմության» հետ. Զաքարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի Կապույտ մզկիթը պարսկական է և ոչ մի կապ չունի ադրբեջանական հոգևոր-մշակույթային գողանովի «պատմության» հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Իսկ Բաքվի բոլոր եկեղեցիները հիմնականում հայկական են եղել: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կանգուն է` բայց փակի տակ ու առանց խաչի: Բաքվի կենտրոնի Սբ. Աստվածածին եկեղեցին ազերները քանդել են 1990-ականներին: Սբ. Թադեոս-Բարդուղոմեոս եկեղեցին ազերիները պայթեցրել են 1937թ.-ին: Սբ. Թարգմանչաց եկեղեցին քանդել են 1937թ-ին: Իսկ Սբ. Հովհանես Մկրտիչ մատուռը մաս-մաս քանդել են 1930-ականների վերջերին:
Լուսանկարն արվել է 2012թ.-ին` Եվրանեսթ ԽՎ շրջանակներում (եկեղեցու խաչը չկա, իսկ կառույցը փակի տակ է): Մեր խորհրդարանական պատվիրակության համառ պնդումների արդյունքում միայն կարողացանք մտնել եկեղեցու տարածք:»,- գրել է Զաքարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով