Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք.ՀԱԿԱԿՈՒ.Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը  գրում է.

ՀԱԿԱԿՈՒ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում, այն Հադրութից գտնվում է 23 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 67 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 398 հա տարածք, որից 184 հա գյուղատնտեսական նշանակություն, 191 հեկտար անտառային հողեր։
Գյուղի տարածքում առկա են «Շենին» և «Քյուլակեն» աղբյուրները։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (1621 թ.), գերեզմանոց (17-19-րդ դարեր), խաչքար (17-րդ դար), ջրաղաց (19-րդ դար), ընդհանուր առմամբ գյուղում հաշվառված է 11 հուշարձան։ Նշենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում այն նաև անվանում են Գյուղամեջի եկեղեցի։ Եկեղեցու պատերը շարված են մանր ու կոպիտ մշակված քարերով ու կրաշաղախով, կամարները, դռան և լուսամուտների բացվածքները շարված են սրբատաշ քարերով։ Եկեղեցու միակ մուտքը գտնվում է հարավային մասում։
Համայնքի բնակչությունը մինչև բռնակցումը կազմում էր 142 մարդ, կար 39 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 38 աշակերտեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով